«Ի վերջո պարզվե՞ց՝ ում շունն է կորոնավիրուսը». Արեւիկ Պետրոսյանը՝ ԱՆ ներկայացուցչին
Անկախ դիտորդի մոտ ստեղծվում է տպավորություն, որ կորոնավիրուսի վերաբերյալ արված իրարամերժ հայտարարությունների ազդեցությունները հանրային կողմնորոշման վրա համավարակի դեմ պայքարի միջոցների անհրաժեշտության եւ արդյունավետության առումով առաջացրել են վստահության դեֆիցիդ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Սահմանադրական դատարանում Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աննա Մկրտումյանին հարցրեց ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը։
Նշենք, որ ՍԴ-ում քննվում է ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության սահմանադրականության հարցը։

















































