Վաղը կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից մեկը. Սոֆյա Հովսեփյան
Վաղն արդեն 26.11.2021թ է։ Շատերի համար ոչինչ չասող հերթական օր է, բայց ինձ համար կարող է լինել հայոց պատմության ամենածանր, վճռող օրերից հերթականը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկրի վարչապետը հանդիպում է իր համար ընդունելի փաստաթղթի շուրջ համաձայնության գալու։ Փաստաթուղթ, որը կդառնա Տավուշի, Արարատի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի, ինչպես նաև Արցախի պատմության մահախոսական։
Նստեք ու կեղծ լուրեր տարածեք, նստեք ու այլոց քայլերը սևացրեք, բայց ես նստել չեմ կարող, քանի որ ես չեմ ուզում վաղը ամաչել ձեր երեխաների աչքերի մեջ նայելուց։ Ես ապրելու եմ այս երկրում, որն իմ հայրենիքն է, ես միշտ այցելելու եմ Եռաբլուր ու խունկ ծխեցնեմ այնտեղ, ես թույլ չեմ տա թուրքին, որը քայլում է մեր զոհերի արյան վրա, հիմա էլ քայլի ու անարգի նրանց շիրիմները։
Ասում եք՝ ի՞նչ անենք։ Ես էլ էի նույն հարցը տալիս ինձ, գտա մի պատասխան և գործում եմ, գուցե սխալ է, բայց փորձում եմ չլինել հարմարվող, գուցե ավելի ճիշտ քայլ կա, ապա պատրաստ եմ լսել, իմանալ և գործել։ Եթե ավելի լավ տարբերակ չունեք, ապա միացեք և պայքարեք և ոչ թե սևացրեք կեղծ պիտակներով։
Ինչո՞ ւ չեմ միանում այս կամ այն ուժին, որովհետև ես երբեք որևէ երկրի դրոշ չեմ ծածանելու. ունեմ մեկ դրոշ և դա եռագույնն է։ Ինչո՞ւ չեմ գնում սահման, իսկ կա որևէ մեկը այդ ասողներից, ով իմ չափ սահմանում է լինում և սահմանապահի կողքին։
Ինչո՞ւ չեմ գնում Արցախ, իսկ կա որևէ մեկը, ով իմ չափ Արցախում է լինում կամ արցախցու կողքին։
Երբ այս հարցերի պատասխանը տաք, հարգելի նստածներ, գուցե միասին էլ գնանք, թե Հրապարակ, թե սահման և թե Արցախ...
Բարի լույս ... »։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը