Գարեթ Սաութգեյթը երկարաձգեց պայմանագիրը Անգլիայի հավաքականի հետ
Գարեթ Սաութգեյթը երկարաձգել է պայմանագիրը Անգլիայի հավաքականի հետ, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։ Գլխավոր մարզիչի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ Եվրո-2024-ի ավարտը։
«Շատ ուրախ եմ, որ երկարաձգեցի պայմանագիրը։ Ուրախ եմ, որ ունեմ աշխատանքս շարունակելու հնարավորություն։ Անգլիայի հավաքականում աշխատանքը պատիվ ու արտոնություն է»,- ասել է Գարեթ Սաութգեյթը, որի նախորդ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։
Անգլիայի հավաքականը Սաութգեյթի ղեկավարությամբ հասել է 2018թ. աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, Եվրո-2020-ի եզրափակիչում էլ հետխաղային 11 մետրանոցներով պարտվեց Իտալիային։
Սաութգեյթը Անգլիայի հավաքականը գլխավորում է 2016 թվականից, դրանից առաջ Անգլիայի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչն էր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»