Հերթական դեղին քարտը նիկոլին Կրեմլից. անակնկալ հեռախոսազրույց
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի իրագործման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի հրապարակման մեջ:
Ընդգծենք եւ կարեւորենք, որ լուրը առաջինը տարածել է Կրեմլը եւ զրույցն էլ կայացել է, երբ մամուլը հայտնել է, որ Բրյուսելում դեկտեմբերի կեսերին կայանալու է նիկոլի եւ իր ադրբեջանցի մոլագար գործընկերոջ հանդիպումը:
Ակնհայտ է, որ Մոսկվայի համար սա իրական անակնկալ էր: Ինչպես տեսնում ենք արձագանքը չուշացավ:
Արկածախնդրությունը Հայաստանը տանում ու տանում է դեպի ավելի վատ իրավիճակ:
Top-News.am

















































