«Եթե շուստրիությունը պահանջի, իշխանության մնալու համար Նիկոլը կերգի «Боже Царя храни», մեկ այլ պահի կարող է երգել «Yankee Doodle» կամ «Ջուջալարիմ»»
Վերջին ընթացքում միտում է նկատվում, որ Նիկոլին փորձում են մեղադրել հակառուսականության մեջ։ Իրականում դա այդպես չէ, Նիկոլը հակառուս չէ, ինչպես նաեւ արեւմտամետ չէ, անգամ թրքասեր էլ չէ։ Միակ գաղափարախոսությունը, որին Նիկոլը հավատարիմ է՝ իր շուստրիությունն է։ Եթե շուստրիությունը պահանջի, իշխանության մնալու համար նա կերգի «Боже Царя храни», մեկ այլ պահի կարող է երգել “Yankee Doodle”-ը կամ «Ջուջալարիմը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Հիմա նա հայտնվել է մի իրավիճակում, երբ այս երեք տարի իշխանություն վայելելու դիմաց Ռուսաստանը պահանջում է քայլեր, որոնք վնասելու են իր հետագա իշխանավարմանը։ Միգուցե այն նաեւ վնաս է Հայաստանին, բայց Նիկոլը դրա վրա թքած ունի, եւ հենց իր ու իր թիմակիցների ելույթներից երբեք չենք լսել այն տեսակետը, թե փաստաթղթի ստորագրումը վնաս է Հայաստանին։
Հակառուսական այս պոռթկումը մի հուսահատ նպատակ ունի՝ գրավել Արեւմուտքի ուշադրությունը, իրեն տրամադրել Արեւմուտքին։ Սակայն անցած երեք տարիներին Ռուսաստանին ծառայելու ընթացքում Նիկոլն ամեն ինչ արել է, որ Հայաստանում ոչինչ այլես կախված չլինի ոչ Արեւմուտքից, ոչ էլ անգամ հայաստանյան որեւէ ինստիտուտից՝ բանակն ու սահմանադրությունը ներառյալ։ Եվ հիմա էլ մի անհավես փորձ է՝ ուղղված Արմուտքին «մեկ էլ տեսար՝ կպավ» տրամաբանության մեջ։
Նիկոլն իրականում շատ լավ հասկանում, որ իր ստեղծած Հայաստանում ամեն ինչ կախված է Ռուսաստանից, Նիկոլն ինքն էլ դեռեւս անկախ է երեւի թե միայն ասֆալտի տենդերները ծախելու հարցում»,- գրել է Ենոքյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան