ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին. Ավետիք Իշխանյան
Փաստացի տեղեկություններ կան, որ Սյունիքի սահմաններում թշնամին զորքեր և ծանր զրահատեխնիկա է կուտակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ինչպես անցյալ տարի, պատերազմից երկու օր առաջ, այսօր էլ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է իր քաղաքացիներին, արդեն ոչ միայն Սյունիք, այլև Հայաստան այցելելու լուրջ վտանգների մասին։
ԱՄՆ-ի հետախուզությունը փաստորեն ահազանգում է նոր պատերազմի մասին։ Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Իմ ունեցած տեղեկություններով, անհանգստացած են միայն Գորիսում, մնացած Հայաստանում հանգիստ է։
Ցանկացած նորմալ պետության նորմալ ղեկավարություն, կհայտարարեր ռազմական դրություն, համընդհանուր զորահավաք, ռազմական ուժեր տեղափոխելով Սյունիք, նախազգուշական հուժկու հարվածներ հասցնելով թշնամուն։ Մեր պարագայում, այս ամենին զուգահեռ, պաշտոնական դիմում ուղարկելով Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի։
Քանի որ այս ամենը չի արվում, ապա հերթական անգամ համոզվում ես, որ շարունակվում է ՀՀ վարչապետ-թուրք-ադրբեջանական դավադրությունը, որն էլ իր հանգուցալուծումը կգտնի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախատեսվող Ալիև-վարչապետիկ հանդիպման արդյունքում»,-գրել է իրավապաշտպանը։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան