Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

Այսպես շարունակվեց՝ նրանց երեխաներն էլ են ընկնելու մեր էրեխեքի օրը

Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների մայրերը երեկվանից ֆեյսբուքյան իրենց էջում հրապարակում են միեւնույն գրառումը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Միացեք, մի լռեք: Մենք մեղավոր ենք մեր անտարբերությամբ եւ հարմարվելով։ Ես՝ արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանս, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության իշխանության աթոռը զավթած, ստահակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրա կառավարման տարիներին Հայաստանը միայն պարտվել է, նվաստացվել է եւ զոհել է իր երիտասարդ սերնդին: Նա ասում է, որ եթե ժողովուրդը որոշի ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ։ Եկեք «գնդակահարե՛նք» ներսի տականքին, որպեսզի վաղը Եռաբլուրը եւ Հայաստանի պանթեոնները չհանձնի թուրքին»,- իր էջում գրել է արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը։ Փաշինյանի հրաժարականի պահանջին երեկ միացել էին նաեւ Աբգար Նազարյանի մայրը՝ Նաիրա Նազարյանը, Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, Ազիզ Աղաջանյանի մայրը՝ Մելանյա Արոյանը, եւ ուրիշներ։  

Տիկին Աստղիկ Գալեյանից հետաքրքրվեցինք, թե այս տեսակ նախաձեռնությունները, հայտարարություններն ինչ ազդեցություն են ունենում եւ որքանո՞վ են հասարակության մեջ հասունացնում Փաշինյանի հրաժարականի պահանջը։ «Մեր ձայնը միշտ էլ լսելի է եղել, մենք չենք լռել ու միշտ բարձրաձայնել ենք, որ անարդարություն, դավաճանություն է եղել, մեր էրեխեքին անիմաստ տեղը տարան սպանեցին։ Բազմաթիվ դեպքեր կան, որ հրամանատարները թողել են էրեխեքին ու փախել։ Արդեն 2-րդ տարին է պտտվում, ու դեռեւս ոչ մի պատժված մարդ չկա․ սկսած կառավարությունից մինչեւ բարձրաստիճան հրամկազմ, ոչ մեկ մինչ օրս պատժված չէ։ Մեր նպատակը միայն դա է, եւ եթե դուք արդար եք, ինչո՞ւ մինչ օրս ոչ մեկը պատժված չէ, հատկապես որ դուք գիտեք, ծնողներն էլ բարձրաձայնում են՝ նույն Հադրութի դեպքը, երբ 76 հոգուն ուղարկել են արդեն գրավված Հադրութ, մեր ագարակցի Կարենի պատմությունը, որ թողել փախել է, ինքնասպան է եղել, որ գերի չընկնի․․․ այդ ամենի համար ո՞վ է պատասխան տալու, եթե դուք ձեզ համարում եք արդար կառավարություն։ Ու եթե այսպես շարունակվի, ու նրանք էլի մնան, բազմաթիվ երեխաներ ընկնելու են մեր էրեխեքի օրը ու նույն ճակատագրին են արժանանալու։ Մենք մեր ձայնը բարձրացնում ենք։ Բա լավ՝ այն ծնողները, որոնց երեխաները պետք է զորակոչվեն բանակ, նաեւ այն ծնողները, որոնց երեխաները հիմա սահմանին կանգնած են, նրանց համար միեւնո՞ւյն է, որ պետք է արժանանան մեր երեխաների ճակատագրին։ Միայն ասում են՝ զոհվածի ծնողներ, ոտքի կանգնեք, բայց զոհվածի ծնողներն արդեն կորցրել են իրենց ամենաթանկը եւ կորցնելու էլ ոչինչ չունեն, մենք կարող ենք անգամ լռել, բայց մեզ պետք է, որ այդ սրիկա ղեկավարությունը հեռանա։ Հիմա նաեւ այդ ծնողների հերթն է՝ ոտքի կանգնեն ու պայքարեն, միայն մեզնով ոչինչ դուրս չի գա։ Սրանք այն աստիճան ստոր են, որ ի վիճակի են սգավոր ծնողներին քաշել այս կողմից այն կողմ՝ իրենց կարմիր բերետավորների հետ միասին։ Ներկաները նախկիններին էին մեղադրում, թե սգավոր ծնողների հետ ոնց են վերաբերվում, բայց իրենք ավելի վատ են վերաբերվում՝ քառապատիկ ավելի վատ»։

Ինչո՞վ է բացատրում հանրության մեծ մասի անտարբեր վիճակը երկրի առջեւ ծառացած խնդիրների հանդեպ, ինչո՞ւ են հրապարակները դատարկ, ընդդիմությունը՝ լուռ։ «Ինքս եմ զարմացած, թե ինչու է մեր ժողովուրդը հիպնոսի մեջ գտնվում, եւ հետաքրքիրը գիտե՞ք որն է՝ որ մեզ են հրահրում՝ զոհվածի ծնողներ, ոտքի կանգնեք․․․ ինչո՞ւ հենց առաջինը մենք, հիմա հրապարակը պետք է լեփ-լեցուն լիներ, այնտեղից տուն չգնային՝ հանուն իրենց ողջ մնացած երեխաների։ Ես զարմանում եմ, թե ոնց այսպես հարմարվող դարձանք, երբ կորցնում ենք մեր հողերը, որ հազարամյակներ շարունակ մերն են եղել, բայց այսօր եկել ծնկել ենք հարյուր տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի առաջ։ Սա չլսված խայտառակ բան է հայ ժողովրդի պայքարի պատմության մեջ։ Մեր հասարակությունը շատ հարմարվողական է դարձել ու միայն նրա համար, քանի դեռ իր երեխան ողջ է եւ քանի որ ողջ է, ավելի լավ է լռեմ, ձայն չհանեմ, ոչինչ, որ հարեւանիս դժբախտություն է եղել, կարեւորը՝ իմ երեխան առողջ է։ Այս տրամաբանությամբ ենք առաջ շարժվում, ու հավատացեք, այսպես երկար չի տեւելու, մենք կորցնելու ենք ամեն ինչ»,- ասում է Ա․ Գալեյանն ու ցավով արձանագրում ներկայիս վիճակը։ 

Ժողովրդի պայքարն ինչ-որ բան կփոխի՞, թե՞ ոչ։ Տիկին Գալեյանն ասում է՝ ժողովուրդը պետք է դուրս գա պայքարի, որ ինչ-որ բան փոխվի, հակառակ դեպքում ոչ մի բան էլ չի փոխվի․ «Ինչպես Արցախում եղավ, հողերը հենց այնպես չտվեց, այլ հազարավոր զոհերի գնով, որ անուն դուրս գա, թե դրանով փրկեց 30 հազար զինվորի կյանքը, կամ ասաց՝ եթե ես հողերը տայի, ինձ պետք է ասեին դավաճան․․․ ինչ է՝ հիմա չե՞նք ասում դավաճան, եթե պետք է տայիր, պայմանավորվածություն ունեիր, տայիր, թող այս էրեխեքը փրկվեին, ի՞նչ էին արել նրանք քեզ։ Հիմա նույն սցենարը Սյունիքի դեպքում է կիրառում, որ չասեն՝ հեշտ ու հանգիստ հողերը հանձնեց։ Այս անգամ էլ մի քանի հարյուր, հազար զոհ կլինի, կասի՝ ուրիշ ճար չկար, ստորագրեցի, որ այս անգամ էլ, ենթադրենք, 20 հազար էրեխու կյանք փրկեի։ Դրա համար եմ ասում՝ հարմարվող ենք դարձել, ուրիշ բնութագիր չեմ կարող ազգին տալ»։

Օրերս Ն․ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ քննություն պետք է արվի՝ պարզելու, թե ինչպես են զինվորները գերի ընկնում՝ զենքը ձեռքներին, որին հաջորդեցին գերիների դեմ հակաքարոզչությունն ու արշավը։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ երկրի առաջին դեմքը պատասխանատվությունն իր ուսերից դնում է շարքային զինվորի վրա։ «Այո, այդպես է ստացվում, 44-օրյա պատերազմից հետո թե՛ նա, թե՛ հասարակությունը գերիներին հերոսացնում էին, հիմա արվում է ճիշտ հակառակը, չգիտեմ՝ իր տակտիկան որն է, թեպետ նա իր տեսակով կայուն չէ, այսօր մի բան ասում է, վաղը զարմանում՝ արդյոք ի՞նքն է ասել դա։ Ի՞նչ է նշանակում՝ դեռ քննություն պետք է արվի, լավ է չի ասում՝ դեռ կտեսնենք՝ կբերե՞նք նրանց, թե՞ կմնան գերության մեջ ողջ կյանքում»։

Տիկին Գալեյանը վստահ է, որ այս տեսակ հայտարարություններով երկրի վարչապետը ոչ միայն կոտրում է զինվորների ոգին, այլեւ դրանից հետո մարդիկ այլեւս չեն ցանկանա բանակում ծառայել ու կռիվ տալ հայրենի հողի համար․ «Ինչքան ծանոթներ ունենք, բոլորն իրենց երեխաներին փորձում են երկրից փախցնեն, որպեսզի չծառայեն, բայց պատերազմի օրերին ես անգամ լսել եմ, որ վաշտի հրամանատարը հեռախոսը դրել է ականջին ու ասել՝ տղերք, գալի՞ս եք, ձեզ ենք սպասում, ու պտտվել զինվորներին ասել են՝ կամավորականները գալիս են, տղերք․․․, այդպես դուխ են տվել էրեխեքին, նրանք էլ արել են անհնարինը։ Իսկ հիմա հակառակն է արվում․ տղաների ոգին, դուխը կոտրում են, նրանք էլ չեն ուզում ծառայեն, ի՞նչը պաշտպանեն, եթե երկրի ղեկավարն այդպես է արտահայտվում։ Թշնամին էլ կմտածի՝ եթե իրենց գերին իրենց չի հետաքրքրում, ուրեմն չենք տա»։

Մխիթար Գալեյանի մայրը չի հավատում իշխանությունների խոստացած խաղաղության դարաշրջանին․ «Ի՞նչ խաղաղություն, ո՞ւմ երեխայի հաշվին է ուզում խաղաղություն կնքի՝ ի՞մ երեխայի, մյուսի՞, որ տարավ սպանեց, ինչի՞ համար, թող իր երեխու հաշվին խաղաղություն հաստատեր․․․ թուրքը մեզ բարեկամ չի, դեռ Սովետական Միության տարիներին մեր մեծերը պատմում էին, որ անգամ երեխա են գողացել եւ այրել։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, նրանք անգամ իրենց բարուր երեխուն են սերմանում, որ հայը մեր թշնամին է, այսքան զոհ տալուց հետո ո՞նց կարող ենք մենք խաղաղություն կնքել՝ Եռաբլուրի, Հայաստանի պանթեոնների հաշվի՞ն։ Ես համաձայն չեմ այդ խաղաղության պայմանագրին»։        
 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/ec069e21db139232bf3b0f966966ff67

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»