Զալքալիանի․ Վրաստանը «3+3» ձեւաչափի այլընտրանք է առաջարկում
Վրաստանը Ռուսաստանի առաջարկած «3+3» բանակցությունների ձեւաչափի այլընտրանք է առաջարկում։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանին, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան։
«Մեր այլընտրանքները մեր առաջարկած նախաձեռնություններն են։ Եռյակի նույն ձեւաչափ՝ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Վրաստանը, Ադրբեջան եւ Հայաստան։ Թբիլիսին կարող է դառնալ հարթակ երկխոսության համար։ Մենք մեր հարեւաններին առաջարկում ենք տնտեսական նախագծեր, որոնք կօգնեն նվազեցնել տարածաշրջանային լարվածությունը․․․Հարավային Կովկասի ապագան կորոշվի այդ երեք երկրների կողմից»,-ասել է նա։

















































