Փաշինյանը թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն. Կարպիս Փաշոյան
Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պարոնը, որը նաև ԶՈւ-երի գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսքանից հետո այդ նույն պարոնը նոյեմբերի 17-ի տարածքային և դիրքային կորուստների պատասխանատվությունը փորձում է բարդել գերի ընկած զինծառայողների վրա։
Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ապա ի՞նչ եք կարծում որ մի զինվորն է հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնալու։ Գլխավոր հրամանատարի փախուստից հետո սպասո՞ւմ եք ինչ-որ մեկի նահատակությանը։
Մի՞թե այդ մարդը չի ամաչում, երբ իր զինվորները զանգվածաբար վայր են դնում զենքերը և գերի ընկնում։ Վատ չի՞ զգում դրանից, սրտից արյուն չի՞ հոսում, թե թքած ունի և հանուն իր քաղաքական մանիպուլյացիաների պատրաստ է նույնիսկ մանրադրամ դարձնել ողբերգական ճակատագրի արժանացած զինվորներին։
Թո՛ղ ինքն իրեն հարց տա, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն։ Կամ հանուն ինչի՞ նրանք պետք է կռվեն, եթե ներքին համոզմունք ունեն, որ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ արդեն իսկ զիջված են, ինչի՞ իրենք իրենց պայթեցնեն, եթե համոզված են, որ իրենց ետևից ոչ ոք չի գնալու և իրենք ընդամենը վիճակագրություն են դառնալու։
Զինվորները միայն մի դեպքում են սխրանքի գնում, երբ իրենց ետևում զգում են պետության շունչը, ուժեղ հրամանատարի ներկայությունը և համոզված են, որ իրենց մահը անիմաստ չէ։
Լա՛վ, ենթադրենք տղաները հանցանք են գործել ու զենքերը վայր դրել, իսկ դրանից հետո ինչո՞ւ հավելյալ զորք չես ուղարկել դիրքերը պահելու համար։ Որովհետև դու թքած ունես այդ դիրքերի վրա, բայց մարդկանց կշտամբում ես, թե ինչու նռնակով իրենք իրենց չեն պայթեցրել»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...