Բաքվի բռնապետը կարողացել է իրականացնել Հայաստան-Իրան ռազմավարական նշանակության ցամաքային լրջագույն կապի սահմանափակում
Նկատե՞լ եք՝ մանտրայի նման ինչպիսի հաճախականությամբ են ոմանք արտաբերում «այլընտրանքային ճանապարհ» բառակապակցությունը՝ դա մեթոդաբար ներդնելով նաև մեր գիտակցության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մինչդեռ Բաքվի բռնապետը շատ կարճ ժամանակահատվածում, ցավոք սրտի, կարողացել է իրականացնել Հայաստան-Իրան ռազմավարական նշանակության ցամաքային կապի լրջագույն սահմանափակում՝ մեզ զրկելով առկա այլընտրանքներից։
Մինչ վերջին ամիսները մոտ 30 տարի անխափան գործած Մ2 միջպետական հիմնական մայրուղին Բաքվի բաշիբոզուկները կտրել են Որտանի մոտակայքում, իսկ դրա Կապան-Մեղրի հատվածի համար որպես այլընտրանք լավարկված Մ17 մայրուղին՝ Ճակատենի մերձակայքում։
Այսինքն, մի տեղում փաստացի դադարել է ամբողջությամբ գործել հիմնական, իսկ մյուսում՝ այլընտրանքային միջպետական մայրուղին, ինչի հետևանքով Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության համար մնացել է ընդամենը մեկ ճանապարհ՝ միջպետական Մ2 Երևան-Գորիս-ընդհատում-Կապան-Մեղրի) և հանրապետական նշանակության Հ46 (Տաթև-Աղվանի) կոմբինացիայով, որն, ի դեպ, թշնամական արգելափակման վտանգի առումով խիստ խոցելի է դարձել Կապանի օդանավակայանի մոտակայքում»,- գրում է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան