Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացնում է, որ այսօր դիմել են ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դիտավորությամբ դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ թույլ տալու համար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
«Գուցե շատ գործընկերներ տարակուսանքով վերաբերվեն այսպիսի նախաձեռնությանը, քանի որ պատվիրված արդարադատության խորհրդանիշ համարվող սույն պաշտոնյան, մատուցած ապօրինի ծառայությունների համար, դեռ գտնվում է իրական վեթինգի մասին դատարկ խոստումներ շռայլող իր պատվիրատուների ուղղակի պաշտպանության և հոգածության ներքո։ Սակայն ինքս կարծում եմ, որ մեր ակտիվ վարքագծով պետք է հնարավորինս շատ բարձրաձայնենք դատավորի անունը վարկաբեկող այս անձի կամակատար և միաժամանակ՝ անձեռնահաս էության մասին»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ կրկին կալանավորվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը: Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել է, որ Արմեն Դանիելյանը առանց դատախազի, փաստաբանի, առանց Արթուր Սարգսյանի նիստ հրավիրել, կալանավորման որոշում է կայացնել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան