Իրանի ԱԳՆ. Էրդողանը շուտով կմեկնի Թեհրան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի` Իրան այցի մասին, հայտնում է Pars Today-ը։
«Մենք պայմանավորվեցինք սկսել մեր դիվանագիտական բանակցությունները երկու երկրների միջեւ երկարաժամկետ համագործակցության ճանապարհային քարտեզի դրույթների շուրջ եւ հուսով ենք, որ այդ փաստաթուղթը շուտով կներկայացվի երկու նախագահների ներկայությամբ»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

















































