Թուրքիայի ԱԳ նախարարը Թեհրանում է
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան։ Թեհրանում նա բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Սա Չավուշօղլուի առաջին այցն է Թեհրան Աբդոլլահիանի իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակումից հետո։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ նախարարների հանդիպման օրակարգում կլինեն սահմանային խնդիրներին, ինչպես համատեղ օգտագործվող ջրային ռեսուրսների կառավարմանն առնչվող հարցեր:

















































