Ադրբեջան-Իրան նոր ավտոճանապարհ է կառուցվելու
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոր ավտոճանապարհ կառուցել, որն այդ երկիրը կկապի Իրանի հետ։ Մասնավորապես, ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ճանապարհը կառուցվելու է «Արաքսի հովիտ» տնտեսական գոտուց մինչեւ Իրանի սահման ընկած հատվածում։
Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ «Արաքսի հովիտ» տնտեսական գոտին ունի հատուկ նշանակություն Ադրբեջանի համար եւ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» գործարկումից հետո վերջինիս նշանակությունն ավելի կաճի։
Նշվում է, որ նոր ավտոճանապարհից բացի, Իրանի հետ սահմանին Ադրբեջանը նաեւ նոր մաքսակետ կտեղակայի։

















































