Յուրգեն Կլոպ․ Աշխարհի համար վատ նշան էին Դոնալդ Թրամփի եւ Բորիս Ջոնսոնի ընտրվելը
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին հարցրել են քաղաքականության եւ առաջնորդների մասին։
«Պետք է ասեմ, որ Դոնալդ Թրամփի ընտրվելը ԱՄՆ-ում եւ Բորիս Ջոնսոնի վարչապետությունը Մեծ Բրիտանիայում վատ նշան էին աշխարհի համար։ Բոլոր կարծում էին, որ այդպիսի բան տեղի չի ունենա, բայց պատահեց։
Մենք, որպես հասարակություն, թույլ տվեցինք այդպիսի բան։ Չեմ կարողանում հավատալ։ Մեկն արդեն հեռացել է, իսկ մյուսը դեռ պահում է աթոռը։ Անհավանական է։ Ինչո՞ւ ենք մենք թույլ տալիս Brexit-ի առաջնորդ Ֆարաժի եւ Ջոնսոնի նման քաղաքական գործիչներին տանել մարդկանց իրենց հետեւից ցանկացած ուղղությամբ։ Ակնհայտ է, որ ողջամիտ մարդիկ պետք չեն եւ չեն օգտագործվում»,- ասել է Յուրգեն Կլոպը Գաբի Լոգանի փոդքասթում։
Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի 45-րդ նախագահն էր 2017թ․ հունվարի 20-ից 2021թ․ հունվարի 20-ը։ Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի գործող վարչապետն է 2019թ․ հուլիսի 24-ից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը