Անգլիայի հավաքականը գերազանցել է 1908-ին սահմանած իր ռեկորդը
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին տուրում Ալբանիայի նկատմամբ 5։0 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը գերազանցել է օրացուցային տարվա ընթացքում իր արդյունավետության ռեկորդը, որը սահմանել էր 1908 թվականին՝ 39 գոլ, հաղորդում է Opta-ն։
2021 թվականին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմն արդեն խփել է 41 գոլ։ Ալբանացիների դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել Հարի Քեյնը, աչքի էին ընկել նաեւ Ջորդան Հենդերսոնն ու Հարի Մագուայրը։
I խմբում Անգլիան 23 միավորով առաջին տեղում է, Լեհաստանը երկրորդն է՝ 20 միավոր։ Երկու թիմերն էլ ապահովել են առնվազն երկրորդ տեղը։ Ուղեգիրը նվաճելու համար Անգլիան պետք է վերջին տուրում չպարտվի Սան Մարինոյին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը