Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա. Տիգրան Աբրահամյան
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։
Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՆ ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։
Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա»,- գրել է նա։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում