Տելեթոն՝ բացառապես Արցախի համար
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ամեն տարի, այս տարի ևս նախատեսվում է անցկացնել ամենամյա համահայկական դրամահավաքը՝ Տելեթոնը, որի ընթացքում Հայաստանում, Արցախում և հատկապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները նվիրատվություն են անում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի հավանական է դրամահավաքն անցկացվի բացառապես Արցախի համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Սփյուռքում, դժգոհ լինելով հայաստանյան իշխանությունների գործունեությունից, տարբերակներ են փնտրում ուղիղ Արցախին օգնելու համար։
Թերթի հետ զրույցում Սփյուռքում դրամահավաքի կազմակերպչական հարցերով զբաղվողներից մեկը նշել է, որ սա արվում է վիրավոր Արցախը վերականգնելու և արցախցիների խնդիրները լուծելու համար: Նա նաև նշել է, որ հայաստանյան իշխանություններն իրենց վարքագծով և գործունեությամբ Սփյուռքում չունեն աջակցություն, սատարում, առավել ևս՝ վստահություն։
Մեր զրուցակցի խոսքերով, Սփյուռքում նաև խոր կասկածներ ունեն 44-օրյա պատերազմի օրերին հանգանակված ու Հայաստան ուղարկված գումարների և ապրանքների ճակատագրի հետ կապված: Ի դեպ, մեր տեղեկություններով, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, որն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, այցի շրջանակներում նաև այս հարցերով է զբաղված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում