Ֆաբիան Ռուիսը հեռացվել է Իսպանիայի հավաքականից վճռական հանդիպումից առաջ
Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը հեռացվել է Իսպանիայի հավաքականի Շվեդիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի վճռական հանդիպումից առաջ։ Պատճառը ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ վիճաբանությունն է, հաղորդում է football-italia.net-ը։
«Ֆաբիանի հետ ամեն ինչ կարգին է, բայց հայտացուցակում կլինի 25 խաղացող։ Նա նախնական հայտացուցակում է եւ գիտի, թե ինչ պետք է փոխի, որպեսզի վերադառնա հիմնական կազմ։ Բոլոր դռները նրա համար բաց են»,- ասել է Լուիս Էնրիկեն։
Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Հունաստանի թիմին։
Իսպանիա - Շվեդիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14–ին։
Իսպանիան 16 միավորով B խմբի առաջատարն է։ Շվեդիան երկրորդ տեղում է՝ 15 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը