ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպման արդյունքներով հանդես են եկել հայտարարությամբ։
Համաձայն հայտարարության՝ նոյեմբերի 10-ին համանախագահները Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահներն ընդունել են արտգործնախարարներին համատեղ հանդիպման ժամանակ, որը բացել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը։
«Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Համանախագահները եւ արտգործնախարարները Նյու Յորքում շարունակել են իրենց քննարկումները դեէսկալացիայի մի շարք հնարավոր միջոցառումների եւ այս գործընթացում հաջորդ քայլերի վերաբերյալ, ներառյալ ապագա հանդիպումներն այս ձեւաչափով եւ համանախագահների առաջարկվող այցը տարածաշրջան: Համանախագահները եւ նախարարները քննարկել են նաեւ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների կատարման կարգավիճակը։
Համանախագահները վերահաստատել են հումանիտար հարցերում առաջընթացի կարեւորությունը, ներառյալ՝ կալանավորների, ականազերծման, անհայտ կորածների, տեղահանվածների կամավոր վերաբնակեցման եւ պատմամշակութային վայրերի պաշտպանության հարցերը, եւ կողմերին կոչ են արել ապահովել միջազգային մարդասիրական կազմակերպությունների անսահմանափակ հասանելիություն: Համանախագահները նաեւ ընդգծել են հրահրող հռետորաբանություն եւ սադրիչ գործողություններ թույլ չտալու կարեւորությունը։
Համանախագահները նոյեմբերի 10-ին եւ 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եւ Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղին առնչվող կամ դրանց հետեւանքով առաջացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար կողմերին օգնելու նրանց շարունակական ջանքերը՝ իրենց մանդատի համաձայն»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում