Սա նշանակում է սահմանազատում, սա նշանակում է ծվատել Հայաստանը, սա նշանակում է թուրքին հող տալ․ էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք, հայեր
Սրանց համար հարենիքն, այո, կադաստր է, ասֆալտ, կարևորը՝ ճանապարհը նոր է, իրենք հո՞ ամայի սար ու հող պաշտպանող չեն, սրանք հող տվող են։ Նման գրառում է արել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում։
«Գիշերը 12-ից, արդեն հիմա, Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ադրբեջանցիները մաքսակետեր կտեղադրվեն։ Սա նշանակում է սահմանազատում։ Սա նշանակում է ծվատել Հայաստանը, սա նշանակում է թուրքին հող տալ․․․․էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք, ՀԱՅԵՐ!!!!!!!
Այս հայրենադավ ազգակործանները շարունակում են գիշերային դավադրությունները՝ Հայրենիք ու հող են ծախում՝ առանց աչքները թարթելու, պետություն ու ինքնիշխանություն են դավաճանում ու դեռ ճիզվիտային հանդարտությամբ ասում․ <<Այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է ․․․ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է», ՀՀ ԱԽ քարտուղար։
Տեսնես քանի՞ արծաթ էր այս արարը։
Սրանց համար հարենիքն, այո, կադաստր է, ասֆալտ, կարևորը՝ ճանապարհը նոր է, իրենք հո՞ ամայի սար ու հող պաշտպանող չեն, սրանք հող տվող են։
Էս հողը ո՞նց է ձեզ տանելու, ո՞նց եք ձեր գլուխը բարձին դնում։
Ու մենք՝ մեր տարբեր տեսակները, տարբեր արժեքներով, տարբեր բարոյականությամբ, տարբեր Աստվածներով, ապրում ենք կողք -կողքի, այս դավաճանված ու վիրավոր հողի վրա․․․
Մեզ մի բան է միացնում՝ անհնարինությունը․
Հ․Գ․ Եվ ո՞վ է ԱԽ քարտուղարը, որ պետության անունից հող տա, հաստատի։ Սա, եթե պետական դավաճանություն չէ, ապա ի՞նչ է․․․»,-գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը