Ֆերդինանդը Սուլշերին հորդորել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, հեռուստամեկնաբան Ռիո Ֆերդինանդը մանչեսթերյան թիմի նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին հորդորել է հրաժարական ներկայացնել։
«Ոչ մի փիլիսոփայություն կամ խաղաոճի ուրույնություն չեմ տեսնում «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ի՞նչ ենք անում, որպեսզի տիտղոս նվաճենք այս մրցաշրջանում։ Հոգուս խորքում միշտ թերահավատորեն եմ վերաբերվել Սուլշերի պաշտոնավարմանը։ Հույս էի փայփայում, որ Սուլշերը կարող է չեմպիոնության հասցնել թիմին, բայց երբեք վստահ չեմ եղել։
Ես պարզապես զգում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է պաշտոնը մեկ ուրիշին փոխանցելու համար։ Սուլշերը կարող է հեռանալ պարզ ճակատով»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության նախորդ երեք տուրերում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:4 հաշվով պարտվել է «Լեսթեր Սիթիին», 0։5 հաշվով՝ «Լիվերպուլին», 3։0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին», 0։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։ 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը