Զախարովա. Կարեւոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնամասշտաբ այցերը Ղարաբաղ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում, ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ այս տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքն ինչ ոլորտներում է պահանջված՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։
«Մենք կարեւոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի գծով ջանքերի շարունակությունը՝ առաջին հերթին տարածաշրջանի առջեւ ծառացած սոցիալ-տնտեսական եւ հումանիտար մարտահրավերների լուծման համատեքստում։ Հիշեցնեմ նաեւ, որ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «3+2» ձեւաչափով հանդիպում են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ . Այժմ եռյակը պատրաստվում է շփումների եվրոպական մի շարք մայրաքաղաքներում, եւ մենք կարծում ենք, որ կարեւոր է որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնածավալ ուղեւորությունների պրակտիկան այս տարածաշրջան»,- նշել է Զախարովան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում