Այո, ամեն մի «ժողընտրյալ» չէ, որ կարող է գլխավորել բանակը. Տիգրան Աթանեսյան
Հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է երեկ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը.
«Նախագահ Քոչարյանի խոսքը բանակի մեկ անձին հավատարիմ լինելու մասին, կամա, թե ակամա, հաստատում է իմ պնդումը Միապետության վերականգման կենսական անհրաժեշտության մասին:
Այո, ամեն մի «ժողընտրյալ» չէ, որ կարող է գլխավորել բանակը:
Միապետը, ում անձամբ երդում է տվել բանակը, ունի շանս այն հավուր պատշաճի ղեկավարելու, իսկ ավելի լավ՝ անմիջական հրամանատարությունն ընձեռելու տաղանդավոր զորավարներին, ովքեր իրենց հերթին ևս երդում են տվել միապետին:
Պատահական չէ, որ երդում տված անձը ազատվում է դրանից՝ միապետի մահվամբ և պետք է նորից երդում տա նոր միապետին:
Թե չէ ես, օրինակ, երդում եմ տվել 1997 թվականին՝ Սահմանադրությանը, ստացվում է, որ հիմա, երբ այն անճանաչելիորեն փոխվել է կամ ազատվել եմ իմ երդումից, կամ այն պահպանվում է մի բանի նկատմամբ, որին ես երդում չեմ տվել:
Զինվորական երդումը պետք է տրվի կոնկրետ Աստծո օծյալ անձին՝ Միապետին:
Հանրապետությունը հայերի համար չէ, սա անհերքելի փաստ է և հանրահայտ ճշմարտություն:
Հայաստանի Հանրապետությանը հայ ժողովուրդը 30 տարի շարունակ սպանել է, իսկ վերջին մահացու հարվածը հասցրել է այս տարի հունիսին՝ ընտրությունների խայտառակագույն արդյունքներով»։


















































Նա ինձ ասաց, որ դրանք ստից պաշտոններ են, էս երկրում կարևորը Սահմանադրական դատարանը վերցնելն է
«Ադրբեջանական զորքի մուտքը Հայաստան Նիկոլ Փաշինյանի հրավերն է». Տիգրան Աթանեսյան
Գնացեք սկզբից կերեք ձեր դիպլոմները, հետո մի բարձր ժայռից գցվեք ներքև
Հրեշն ընկնելու է և դա անխուսափելի է, բայց ինչ անել այս թրքաժեխի հետ, ես չգիտեմ
880 հազար հայ, ովքեր որոշեցին, որ «հպարտ» քաղաքացի են, ընտրեցին որպես իրենց ղեկավար «ՉՄՈ» ոչնչության
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը