Մանչինին «Ռոմայի» 2 խաղացողի փոխարեն Իտալիայի հավաքական է հրավիրել «Լացիոյի» կիսապաշտպանին
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «Ռոմայի» կիսապաշտպաններ Նիկոլո Ձանյոլոյի եւ Լորենցո Պելեգրինիի փոխարեն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներին հրավիրել է Հռոմի «Լացիոյի» կիսապաշտպան Դանիլո Կատալդիին, հաղորդում է Իտալիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
«Ռոմայի» ֆուտբոլիստները վնասվածքներ ունեն եւ բաց կթողնեն Շվեյցարիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թիմերի դեմ առաջիկա հանդիպումները։
27-ամյա Կատալդին առաջին անգամ է հրավիրվում ազգային թիմ։ Նա 20 հանդիպում է անցկացրել Իտալիայի երիտասարդական հավաքականում։
Ընթացիկ մրցաշրջանում Կատալդին «Լացիոյի» հետ մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը