Անտոնիո Կասանո․ Ամենամեծ ակումբները երբեք չեն հրավիրել Անտոնիո Կոնտեին
Իտալիայի հավաքականի, «Ռոմայի», «Ռեալի», «Միլանի», «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հայտարարել է, որ Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բարձրակարգ մարզիչ չէ։ Նա քննադատել է նաեւ «Տոտենհեմի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին։
«Պարատիչին պրոֆեսիոնալ չէ, նա ինքն էլ չգիտի, թե ինչպես է հայտնվել «Տոտենհեմում»։ Նա համաձայնության էր հասել Ֆոնսեկայի հետ, սակայն հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ նշանակվեց Նունու Էշպիրիտու Սանտոին։ Հիմա էլ նշանակել են Կոնտեին, որը հունիսին մերժել էր անգլիական ակումբին, իսկ մի քանի ամիս անց արդեն համաձայն է։
Բայց «Բարսելոնայի», «Ռեալի», «Բավարիայի» նման մեծ ակումբները երբեք նրան չեն հրավիրել։ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես չի հետաքրքրվել նրա ծառայություններով։
Նա չունի բարձրակարգ մարզիչի կարգավիճակ։ Նա երրորդ կարգի մասնագետ է։ Թիմ վերակառուցել նա կարողանում է, սակայն գեղեցիկ եւ արդյունավետ խաղ դնել Կոնտեն չի կարող»,- Կասանոյի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Կոնտեն չեմպիոնական տիտղոսներ է նվաճել Թուրինի «Յուվենտուսի», Լոնդոնի «Չելսիի» եւ Միլանի «Ինտերի» հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը