ԻԻՀ ԱԳՆ․ Թեհրանը Բաքվի հետ հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունի
Թեհրանը Բաքվի հետ հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն, փոխանցում է Mehr-ը։
«Վերջին երեք տասնամյակում մենք դեմ ենք հանդես եկել Ադրբեջանի տարածքների օկուպացմանն ու աջակցել այդ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Երկու երկրների առաջնորդները ձգտում են ընդլայնել հարաբերությունները, երկու երկրների արտգործնախարարների եւ այլ պաշտոնյաների միջեւ մշտական բանակցություններ են ընթանում, եւ մենք հարաբերությունների առավելագույն զարգացման հույս ունենք»,-ասել է նա։

















































