«Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնի Սուլշերին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր չէ գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնել նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին, հաղորդում է Sky Sports-ը։
Անգլիայի առաջնության 11-րդ տուրի տնային խաղում չեմպիոն «ՄանչեսթերՍիթիից» կրած 0։2 հաշվով պարտությունից հետո էլ մանչեսթերյան ակումբում փոխարինող չեն փնտրում 48-ամյա մասնագետին։
Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2018 թվականից։ Անցած մրցաշրջանում թիմը հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, սակայն պարտվեց իսպանական «Վիլյառեալին» հետխաղային 11 մետրանոցներով։
Անգլիայի ընթացիկ առաջնության 11 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդ տեղում է։ Առաջատար «Չելսին» ունի 26 միավոր։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»