Իրանական բանակը զորավարժություններում կամիկաձե դրոններ է գործարկել
Իրանական բանակը երկրի հարավ-արեւելյան ափամերձ շրջաններում եւ ռազմածովային գոտիներում լայնածավալ զորավարժությունների ժամանակ հիպոթետիկ հակառակորդի թիրախները պայթեցրել է հայրենական արտադրության կամիկաձե անօդաչու սարքերի կիրառմամբ, հայտնում է Tasnim-ը:
Օպերացիայի ընթացքում Zolfaqar-1400 ծածկանունով համատեղ զորավարժությունների հիմնական փուլի ընթացքում «Արաշ» անօդաչու թռչող սարքերը մեծ հեռավորություն են անցել՝ թիրախները բարձր ճշգրտությամբ խոցելու համար։
Հետախուզական անօդաչու սարքերը նաեւ վերահսկել են վարժանքների տարածքը բանակի մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից ենթադրյալ հակառակորդի նավերի ոչնչացումից առաջ: Զորավարժությունների ներկայացուցչի խոսքով՝ հայրենական «Մերսադ» զենիթահրթիռային համակարգը կիրակի գիշերը նոյնպես մի քանի թիրախ է խոցել:
Ընթացիկ զորավարժությունն ընդգրկում է ավելի քան մեկ միլիոն քառակուսի կիլոմետր տարածք Իրանից դեպի հարավ-արեւելք` Հորմուզի արեւելյան նեղուցից մինչեւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածը:
Զորավարժությունների հիմնական փուլին մասնակցել են հետեւակը, զրահատանկային ստորաբաժանումները, զրահատանկային ստորաբաժանումները, մեքենայացված գնդերը, ռազմաօդային ուժերն եւ հակաօդային պաշտպանությունը։

















































