Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանին
Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ տուրում նորվեգական «Գլիմտի» հետ տանը 2։2 հաշվով ոչ ոքի խաղալուց հետո իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն քննադատել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որն այդ խաղում մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեն ընդմիջմանը։
«Պաշտպանությունում խնդիրներ չնկատեցի, լավ էին գործում։ Խնդիրն առջեւում էր։ Ձանյոլոն, Աբրահամը եւ Մխիթարյանը տեխնիկապես լավ չխաղացին, սխալվում էին գնդակը վերահսկելիս, փոխանցումներ կատարելիս, առանձին դրվագներում եւ որոշումներ ընդունելիս։ Վատ ենք իրացնում մեր պահերը։
Բոլորից շատ գոլ խփում է Էլ-Շաարավին։ Շոմուրոդովը լավ էր շարժվում, բայց նրա ամենալավ փուլը չէ հիմա»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Gazetta.it-ը։
Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի նոյեմբերի 7-ին՝ Իտալիայի առաջնության 12-րդ տուրում հյուրընկալվելով «Վենեցիային»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»