Գվարդիոլան առողջություն է մաղթել Ագուերոյին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առողջություն է մաղթել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին, որը սրտի ռիթմի խանգարման (տախիկարդիա) հետեւանքով առնվազն երեք ամիս դուրս չի գա խաղադաշտ։
«Զրուցել եմ Ագուերոյի գործակալի հետ։ Ծանր նորություններ են Սերխիոյի եւ նրա ընտանիքի համար։ Բոլորս նրան մաղթում ենք ապաքինում։ Կարեւոր չէ, թե ինչքան ժամանակ կպահանջվի։ Առողջությունից կարեւոր ոչինչ չկա։ Սերխիոն լավ ձեռքերում է։ Նա ինքն էլ կարող է հոգ տանել ամեն ինչի համար։ Մաղթում եմ նրան առողջություն»,- Սերխիո Ագուերոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Ագուերոն ամռանը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» եւ ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Բարսելոնային» Լիոնել Մեսիի հետ խաղալու նպատակով, սակայն արգենտինացի հարձակվողն օգոստոսին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ