Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սամվել Ալեքսանյանի բիզնեսը գահավիժո՞ւմ է, թե՞ կան այլ պատճառներ. շահույթները կտրուկ նվազել են

Օրերս Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Այդ ցանկը հետաքրքիր է նրանով, որ հնարավորություն է տալիս պատկերացում կազմել ոչ միայն հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ, այլև տեսնել, թե ինչ է կատարվում նրանց բիզնեսի հետ։

Չնայած խոշոր հարկատուների վճարներն այս տարի ավելացել են, այնուհանդերձ ցանկի թռուցիկ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ոլորտներում գործող հարկատուների մոտ կտրուկ նվազել են շահութահարկի գծով կատարված վճարները։ Դա ակնհայտ է հատկապես իշխանությունների հետ մշտապես սերտ հարաբերություններով աչքի ընկնող գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնեսի պարագայում։ Նրան պատկանող մի շարք հայտնի ընկերություններ այս տարի անհամեմատ ավելի քիչ շահութահարկ են վճարել պետական բյուջե, քան վճարում էին նախկինում։

Միլիարդավոր դրամների հասնող հարկային պարտավորությունների պայմաններում երբեմն շահութահարկը կազմել է ընդամենը մի քանի միլիոն դրամ։

Ս.Ալեքսանյանին պատկանող հայտնի սիթիներն այս տարվա 9 ամիսներին՝ կատարելով ավելի քան 5,9 մլրդ դրամի հարկային ընդհանուր պարտավորություններ, վճարել են ընդամենը 22 մլն դրամի շահութահարկ։ Շահութահարկը կազմել է վճարած հարկերի զրո տոկոսից մի փոքր ավել։

Սիթիների շահութահարկի վճարները նախորդ տարվա համեմատ կրճատվել են ավելի քան 20 անգամ։

2020թ. 9 ամիսներին առևտրային այս խոշոր ցանցը կատարել էր 453 մլն դրամի շահութահարկի պարտավորություն։

Բայց սա դեռ ամենը չէ. դրանից մեկ տարի առաջ կամ 2019թ. 9 ամսում սիթիները վճարել էին 1 մլրդ 298 մլն դրամի շահութահարկ։

Պատկերացրեք՝ այս տարի վճարել են 22 մլն դրամ, 2019թ. վճարել էին շուրջ 1,3 մլրդ դրամ։ Երկու տարում շահութահարկի վճարները կրճատվել են 59 անգամ։

Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ս.Ալեքսանյանին պատկանող սիթիների բիզնեսը գահավիժում է։ Դժվար է միանշանակ պնդել, բայց թվերը դա են ցույց տալիս։

Այս տարի սիթիները նաև ավելի քիչ հարկ են վճարել՝ 5,9 միլիարդ, անցած տարվա 6,1 միլիարդի դիմաց։

Դա տեղի է ունեցել երկրում առևտրի շրջանառությունների, Նիկոլ Փաշինյանի ասած՝ կտրուկ ակտիվացման պայմաններում։ Սիթիները, ինչպես հայտնի է, այդ առևտրի մեջ բավական լուրջ բաժին ունեն։ Ու եթե առևտուրն ակտիվացել է, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նվազել այս ցանցի վճարած հարկերը։

Վճարած հարկերի նվազումը նշանակում է, որ մարդիկ ավելի քիչ են սկսել օգտվել սիթիներից։ Կամ կարող են նաև այլ պատճառներ լինել. ասենք՝ ստվերային շրջանառությունների ավելացումը։

Այս տարի նվազել են նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող մյուս հայտնի ընկերության՝ «Ալեքս ընդ Հոլդինգի» շահույթները։ Ընկերությունն ավելի քիչ շահութահարկ է վճարել, քան վճարել էր անցած տարի։

Այս տարվա 9 ամսում «Ալեքս ընդ Հոլդինգը» կատարելով գրեթե 7,7 մլրդ դրամի հարկային պարտավորություններ՝ պետական բյուջե է փոխանցել 197 մլն դրամի շահութահարկ։ Անցած տարի փոխանցել էր գրեթե 331 մլն դրամ դրամ։ Եվս 49 միլիոն վճարել էր գործարարին պատկանող «Ալեքս Հոլդինգը»։

Նշենք, որ այս տարի, ըստ ամենայնի, կրկին որոշել են միավորել այդ երկու ընկերությունների գործունեությունը։ «Ալեքս Հոլդինգը» չկա խոշորների ցանկում։

«Ալեքս ընդ Հոլդինգի» վճարած շահութահարկն ավելի քիչ է նաև 2019թ. համեմատ։ Այն ժամանակ ընկերությունը կատարել էր շուրջ 4,6 մլրդ դրամի պարտավորություն, որից շահութահարկը կազմել էր 234 միլիոն։ Ավելի շատ, քան այս տարի։

Դեռ չհաշված, որ 383 միլիոն էլ վճարել էր «Ալեքս Հոլդինգը», որը, ինչպես ասացինք, այս տարի ցանկում չէ։

«Ալեքս Տեքստիլը» ևս այս տարի ավելի քիչ շահութահարկ է վճարել, քան վճարել էր անցած տարի։

Նվազել են ոչ միայն Ս.Ալեքսանյանի, այլև այլ գործարարներին պատկանող ընկերությունների շահույթները։ Դա ակնհայտ է հատկապես վառելանյութի շուկայի մասնակիցների պարագայում։

«Սի Փի Էս Օիլը» տարեսկզբի 9 ամսում վճարել է ընդամենը 11,6 մլն դրամի շահութահարկ։ Այն դեպքում, երբ ընկերության կատարած ընդհանուր հարկային պարտավորությունները հասնում են գրեթե 12 մլրդ դրամի։

Նույնը տեղի է ունեցել նաև շուկայի մյուս խոշոր ընկերության՝ «Ֆլեշի» պարագայում։ Վճարած ավելի քան 10,7 մլրդ դրամից՝ շահութահարկը տարեսկզբի 9 ամիսներին կազմել է ընդամենը 24,6 միլիոն։

Երկու ընկերությունների մոտ էլ տեղի է ունեցել շահութահարկի կտրուկ կրճատում։

2020թ. 9 ամսում «Ֆլեշը» բյուջե էր փոխանցել 541 միլիոն, «Սի Փի Էս Օիլը»՝ 159 մլն դրամ։

Նվազել են նաև վառելանյութի շուկայում գործող այս 2 խոշոր ընկերությունների կատարած ընդհանուր հարկային պարտավորությունները՝ «Ֆլեշի» դեպքում՝ ավելի քան 1,1 միլիարդով, «Սի Փի Էս Օիլի» դեպքում՝ շուրջ 2,5 միլիարդով։

Ենթադրվում է, որ նվազումը կապված է վառելանյութի թանկացման հետ։

Նախորդ տարվա համեմատ կտրուկ բարձրացել են՝ ինչպես բենզինի, այնպես էլ՝ դիզելի գները, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա։

Իշխանության ճամբարում հանգրվանած Խաչատուր Սուքիասյանին առնչվող «Ռան Օյլ» և «Ռան Օյլ Պլյուս» ընկերությունները շահութահարկի գծով վճարել են 2,1 և 6,7 միլիոնական դրամ։

Վառելանյութի վաճառքով զբաղվող «Մեգա Օիլ» ընկերությունը նույնպես նվազեցրել է վճարած հարկերը։ Անցած տարի վճարել էր գրեթե 1,5 մլրդ դրամ, այդ տարի՝ 1 միլիարդից մի քիչ ավել։

Խոշոր հարկատուների ցանկը 9 ամսվա տվյալներով գլխավորած «Գազպրոմ Արմենիան» ևս նվազեցրել է շահութահարկի վճարները։ Չնայած դրանք առանց այն էլ մեծ չէին։ Նախորդ տարի կազմել էին 268 միլիոն, այս տարի կազմել են 203 մլն դրամ։

«Գազպրոմ Արմենիան» ընդհանուր առմամբ վճարել է 38,2 մլրդ դրամի հարկ։ Երկրորդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է», որը «Գազպրոմ Արմենիայից» պակաս է փոխանցել ընդամենը 17 մլն դրամ։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց երրորդ խոշոր հարկատուն Պաշտպանության նախարարությունն է՝ իր կատարած ավելի քան 34 մլրդ դրամ պարտավորություններով։ Վճարումների հիմնական մասը՝ շուրջ 28 մլրդ դրամը, աշխատավարձերից փոխանցվող եկամտային հարկն է, որը բացարձակ կապ չունի տնտեսական գործունեության հետ։

168.am