Ագուերոն մտավախություն ունի, որ ստիպված կլինի ավարտել կարիերան
«Բարսելոնայի» 33-ամյա արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն տախիկարդիայի հետեւանքով մտավախություն ունի, որ ստիպված կլինի ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով ֆուտբոլիստի շրջապատին։
Արդեն մի քանի օր հիվանդանոցում բժիշկների վերահսկողության տակ գտնվող Ագուերոն երեք ամիս չի դուրս գա խաղադաշտ, հաղորդել էր «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա» - «Ալավես» խաղում Ագուերոն փոխարինվել էր տախիկարդիայի կարճատեւ նոպայի պատճառով։
Առաջին խաղակեսի վերջնամասում նա ծանր շնչառություն, սրտի կծկումների արագացում էր ունեցել։ 41-րդ րոպեին Ագուերոյի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։
«Բարսելոնա» - «Ալավես» հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1։1։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ