Իրանում հայտնել են երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխող հանցախմբի ոչնչացման մասին
Իրանում հայտնել են երկրի հյուսիսարեւմտյան սահմաններին մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխող հանցախմբի ոչնչացման մասին, փոխանցում է Mehr-ը։ Այս մասին հայտնել է Իրանի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում սահմանապահները առգրավել են 240 միավոր զենք, այդ թվում՝ 175 որսորդական հրացան, 65 ատրճանակ եւ 6 արկղ զենքի պաշար։
Նշելով, որ մաքսանենգները դեպքի վայրից փախել են՝ Գուդարզին ասել է, որ սահմանապահներն ամեն ինչ անում են նրանց հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։

















































