Նիդերլանդներում Կրիստիան Էրիկսենին թույլ կտան խաղալ
Միլանի «Ինտերի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մոտ է խաղադաշտ վերադառնալուն, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ 29-ամյա ֆուտբոլիստին վերադարձնելու ցանկություն ունի Ամստերդամի «Այաքսը», որի երիտասարդական եւ գլխավոր թիմերում նա հանդես է եկել 2009-2013 թվականներին։
Սրտի խնդիրներ ունեցող Էրիկսենին Նիդերլանդներում չեն արգելի խաղալ։
Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է, որ չի խոչընդոտի Էրիկսենի տեղափոխությունն այն երկիր, որտեղ նրան թույլ կտան մասնակցել պրոֆեսիոնալ մրցումների։
Իտալիայի բուժվարչությունն արգելել է Էրիկսենի մասնակցությունը Իտալիայի ընթացիկ առաջնությանը։ Նրա առողջական վիճակը չի համապատասխանում Իտալիայում խաղալու պահանջներին։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։ Իտալիայում արգելված է մասնակցել պրոֆեսիոնալ մրցումներին կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով մարզիկներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ