«Ռոման» կփորձի ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին
Իտալական «Ռոման» սկսել է աշխատել Մադրիդի «Ռեալի» 25-ամյա հարձակողական կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի տրանսֆերի ուղղությամբ, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարած թիմում խաղաժամանակ չստանալու պատճառով իսպանացի ֆուտբոլիստը ցանկանում է արդեն հունվարին փոխել ակումբը։
«Ռոման» ցանկանում է վարձակալել Դանիել Սեբալյոսին, որի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իսպանական «Բետիսը»։
Երկու տարի վարձակալությամբ Լոնդոնի «Արսենալում» հանդես գալուց հետո ամռանը Մադրիդ վերադարձած Սեբալյոսն ընթացիկ մրցաշրջանում դեռ հանդիպում չի անցկացրել Արքայական ակումբում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։ Սեբալյոսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ