Դրսում համատարած պարտադիր դիմակ կրելու պահանջը 0-ին մոտ ՕԳԳ ունի
Ինձ իրական կյանքում ճանաչողները գիտեն, որ հոծ բազմության մեջ նույնիսկ բաց տարածքներում հիմնականում դիմակով եմ լինում։
Ընթերցողներն էլ կհիշեն, որ դեռ 2020 թվականի մարտից էի գրում դիմակ հագնելու անհրաժեշտության մասին։
Բայց...
Դրսում համատարած պարտադիր դիմակ կրելու պահանջը իսկապես 0-ին մոտ ՕԳԳ ունի։ Առավել ևս, եթե նույնիսկ լեփ-լեցուն տրանսպորտում չեն կարողանում մարդկանց ստիպել, որ դիմակ կրեն (ի դեպ, լեփ-լեցուն տրասպորտն ինքնին անթույլատրելի է համաճարակային այս պայմաններում անկախ այն բանից դիմակ հագնում են մարդիկ, թե ոչ, մեր տրանսպորտի պայմաններում պաշտպանվելու համար կենսաբանական պաշտպանության կոստյում է պետք հագնել՝ հակագազով)։
Դիմակի իրական օգուտը փակ հանրային տարածք կարճ ժամանակով՝ մինչև 10–15 րոպե, մտնելիս է։
Հիմա հարց. ինչո՞ւ է պետք էս փողոցում դիմակ հագնելու թեմայի հետ կապված ղալմաղալները նորից բարձրացնել։
Հիշեցնեմ, որ 10 օրից պատերազմում կապիտուլյացիայի 1 տարին է լրանում։ Ու հիմնավոր մտահոգություն կա, որ կապիտուլյանտը պատրաստվում է էլի ինչ-որ բաներ հանձնել։
Կարո՞ղ եմ թեպետ և դավադրապաշտական, բայց ոչ անհիմն ենթադրություն անել, որ հերթական անգամ հակահամաճարակային այս միջոցառումները օգտագործելու են բողոքի ցույցերը ցրելու, մարդկանց ձերբակալելու, հերթական անասուն վարչական ու քրեական գործերը կարելու համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան