Մոուրինյո․ Նախկինի նման լիովին վստահում եմ Մխիթարյանին
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Միլանի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսում խոսել է Հայաստանի հավաքականի եւ հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Մխիթարյանը կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Նրա մոտ ամեն ինչ լավ է։ Ես շատ չեմ մտածում անցած հանդիպման ընդմիջմանը նրան փոխարինելու համար։ Մխիթարյանն արդեն երիտասարդ խաղացող չէ։ Նա հանդես եկավ «Նապոլիի» դեմ կիրակի, իսկ չորեքշաբթի Կալյարիում խաղաց 45 րոպե։
Ես փոփոխություն կատարեցի, մեզ պետք էր խաղադաշտում Ստեֆան Էլ Շաարավին՝ եւս մեկ խաղացող, որին շատ եմ հավանում։
Նախկինի նման ամբողջովին վստահում եմ Մխիթարյանին, նույնիսկ, եթե դա ոչ ամենաարդյունավետ խաղն էր։ Չեմ ասի ձեզ՝ կլինի, թե չի լինի Մխիթարյանը «Միլանի» դեմ մեկնարկային կազմում։ Բայց դրանից ոչինչ չի փոխվի։ Նա կարեւոր խաղացող է մեզ համար»,- ասել է Մոուրինյոն։
Իտալիայի առաջնության 11-րդ տուրի «Ռոմա» - «Միլան» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ