Օրեր առաջ ես նշել էի, որ ձեռքիս տակ փաստեր ունեմ Վլադիմիր Կարապետյանին առնչվող գործողությունների մասին. Նաիրի Հոխիկյանը մանրամասներ է հայտնում դատական նիստից
Էջմիածնում այսօր' հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հայցի հիման վրա նախնական դատական նիստը։ Դեսպանը ինձ մեղադրում է իրեն զրպարտելու համար։ Ըստ հայցի' Վլադիմիր Կարապետյանը կասկածի տակ չի դնում հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսքերը պատերազմի և զոհերի մասին, բայց նույն բովանդակության և նույն բառերով իմ խոսքը համարում է սուտ։
Դատական նիստի ժամանակ իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը նկատեց, որ Վլադիմիր Կարապետյանի անունից ուղարկված փաստաթղթերը գրված են Ուկրաինայում ՀՀ դեսպանության պաշտոնական բլանկի վրա, մինչդեռ դեսպանի շահերի պաշտպանը համառորեն պնդում էր, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը այս գործընթացի հետ որևէ կապ չունի, և դա Վլադիմիր Կարապետյանի անձնական հարցն է։
Իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանի ճշգրտող հարցերին, թե այդ դեպքում ինչո՞ւ են օգտագործվել դեսպանության պաշտոնական բլանկները, գուցե օգտագործվել է պետական ռեսուրսը։ Հակառակ կողմից որևէ պատասխան չեղավ։
Կային մի շարք անճշտություններ ամսաթվերի հետ կապված։
Վլադիմիր Կարապետյանի պաշտպանական կողմը նաև չկարողացավ հիմնավորել, թե ինչու Կարապետյանից Լապշինի լսած' Արցախը պատերազմով հանձնելու մասին և «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կտա» մեջբերումը իրենք չեն վիճարկում, իսկ Կարապետյանից իմ լսած' «մի քանի հազար զոհ որ տան, լավ էլ կտան» արտահայտությունը վիճարկում են:
Իմ շահերի պաշտպան Լուսինե Վիրաբյանը ներկայացրեց առարկություններ' կոնկրետ փաստերով, ինչից հետո Վլադիմիր Կարապետյանի պաշտպանական կողմը դատարանից ժամանակ խնդրեց' փաստերին ծանոթանալու և պատրաստվելու համար։
Օրեր առաջ ես նշել էի, որ ձեռքիս տակ փաստեր ունեմ Վլադիմիր Կարապետյանին առնչվող գործողությունների մասին։ Իմ պաշտպան Լուսինե Վիրաբյանը դրանք ներկայացրել է դատարանին։
Դատական հաջորդ նիստը դեկտեմբերի 3-ին է։ Սպասենք, թե Վլադիմիր Կարապետյանի պաշտպանական կողմը ինչ կասի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան