Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը տեղի կունենա Սոչիում
Պուտինի, Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ Սոչիում։ Այդ մասին լուրերը շրջանառվում են տելեգրամյան ալիքներում՝ այդ թվում ռուսական աղբյուրների վրա հղումներով
«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ կառավարությունից, սակայն վարչապետի աշխատակազմ և վարչապետի խոսնակին մեր բազմաթիվ զանգերը մնացին անպատասխան:
Նշենք, որ ավելի վաղ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանին պատկանող «Ալիք մեդիա»-ից արտահոսք էր եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում երկու փաստաթղթի ստորագրում է նախատեսվում, որոնցից առաջինը վերաբերելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, սիկ երկրորդը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, թե նման հանդիպում նախատեսված չէ այդ պահի դրությամբ, սակայն նաեւ նշել, որ հանդիպումների վերաբերյալ առաջարկներ կան։
«Այս պահին այդ ֆորմատով որևէ հանդիպում նախատեսված չէ։ Միևնույն ժամանակ գրեթե մշտական բնույթով քննարկվում են տարբեր ֆորմատներով, տարբեր հանդիպումների առաջարկներ և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։ Այդ քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրություն չի նախատեսվում»,-ԱԺ-ում հայտարարել է Միրզոյանը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում