ԵԽԽՎ դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները նոյեմբերի 3-5-ը Հայաստան կայցելեն, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
Նրանք կհանդիպեն Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխման, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունների, ԶԼՄ-ների աշխատանքի, ինչպես նաև ԼՂ հակամարտության և ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված հարցեր:

















































