Վահագն Ալեքսանյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել. Էրիկ Ալեքսանյան
Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական մի պատգամավորի այսօր հնչեցրած հայտարարությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»։
Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։
Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։ Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, ով թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր Հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։
Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան