Մեդիադաշտից եկած իշխանությունները հարձակումներ են գործում մեդիադաշտի դեմ. Արեգնազ Մանուկյան
Սա շատ խորհրդանշական նախաձեռնություն է, քանի որ ներկայացվում է մի ուժի կողմից, որի ղեկավարների սիրած զբաղմունքը չնույնականացվող աղբյուրներին, օդում կախված լուրերին հղում անելն ու բամբասանք, կեղծ լուրեր տարածելն էր։ ԱԺ-ում «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Պատգամավորը գտնում է, որ նախաձեռնության տողատակում այլ բաներ էլ են երևում, մասնավորապես սա իշխանություններին ոչ հաճո և կառավարության կողմից ոչ վերահսկելի լրատվամիջոցների դեմ քայլեր ձեռնարկելու փորձ է։
«Մեդիադաշտից եկած իշխանություններն ամեն ինչ արել և անում են մեդիադաշտի դեմ հարձակումներ գործելով, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմական շրջանում»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Վերջինս ընդգծեց՝ 2018թ.-ից հետո ազատ մամուլը դարձավ իշխանությունների ընդդիմախոսը, հավասարակշռեց քաղաքական դաշտը, և այժմ ազատ խոսքը նոր մարտահրավերների առաջ է կանգնած։

















































