Բարձրագույն կրթություն պետք չէ. նախագիծ
500-ից պակաս բնակիչ ունեցող բնակավայրերի վարչական ղեկավարները կարող են բարձրագույն կրթություն չունենալ: Այս մասին ԱԺ-ում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Այնուհետև, Տերտերյանը նշեց, որ համամասնականի պարագայում այդ խնդիրը չեն ունենա, որովհետև ենթադրաբար միշտ կլինեն տեղակալներ: «Այս օրենքի կարգավորումը պրակտիկ կյանքում եղած խնդիրների լուծմանն է ուղղված: Մեծամասնական ընտրակարգից համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում ոչ միայն այս, այլև նաև շատ դրույթներ քիչ կիրառելի կլինեն»,-ասաց փոխնախարարը:

















































