Ամբողջ աշխարհին պետք է վստահեցնել, որ ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի ժամանակավոր վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում դնում են նոր ավտոճանապարհի հիմնարկեք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Քարոզչական տեսանկյունից այս քայլը կիրառում են միաժամանակ առնվազն 3 ուղղություններով՝ նախագիծը սեփական հասարակություններին, միջազգային հանրությանը ներկայացնում են որպես Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային կապող «զանգեզուրի միջանցքի» իրականացման մեկնարկ՝ ձեռքի հետ էլ ազդելով հայ հասարակության նյարդերի ու զգացմունքների վրա։
Հիմա ո՞րն է մեր խնդիրը՝ որևէ կերպ չմնալ թյուրքական քարոզի տակ, ու հարևաններին, ամբողջ աշխարհին վստահեցնել, որ Հայաստանի տարածքում հնարավոր ապաշրջափակվելիք ցանկացած ճանապարհ լինելու է բացառապես ՀՀ սուվերենության ներքո։ Դրա հատուկ անվանակոչման հարցն էլ քննարկելի թեմա է։
Իսկ թե Ադրբեջանն ու Թուրքիան իրենց տարածքներում կամ որևէ տարածաշրջանում իրենց կողմից ժամանակավորապես վերահսկվող գոտիներում կառուցվելիք ճանապարհ-միջանցքներին Զանգեզուրի, Երևանի, Հալեպի, տո՜ կամ թեկուզ Արմեն Պետրոսյանի անվամբ կանվանակոչեն, դա լոկ իրենց ու իրենց «կտերով սնվող» զանգվածների համար է»,- գրում է Արմեն Պետրոսյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը