Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Քաղաքականություն

«Առարկայականը նա է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի»

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չի հասկանում նրանց, որոնք ծանր են տարել ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը. «Տեղի են ունեցել հարեւան պետությունում ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որին մասնակցել է 5-6 պետություն»:

Ավելի լայնամասշտաբ զորավարժություններ են եղել, որոնց Հայաստանն, ըստ Շավարշ Քոչարյանի, չի մասնակցել, պարտադիր չէ, որ բոլոր միջոցառումներին Հայաստանը ներկա լինի. «Բայց ՆԱՏՕ-ի հետ, ի տարբերություն մնացած ՀԱՊԿ անդամների, բավականաչափ լուրջ համագործակցում է»:

Փոխարտգործնախարարն ուղղակիորեն չի մեկնաբանել Չինաստանում Ռուսաստանի նախագահի այն հայտարարությունը, որը հակամարտող երկրներին զենք վաճառելը նրանց հաշտեցմանը չի օգնի: Պարոն Քոչարյանին լրագրողները հիշեցրեցին, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Հայաստանին եւ Ադրբեջանին. «Քանի որ համանախագահող երեք պետություններն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, նրանք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի էմբարգո զենքի մատակարարման այդպիսի գոտիներ: Այ դա կլիներ հարցի լուծում»:

Անդրադառնալով Եվրոպայով մեկ Իլհամ Ալիեւի փողերով հակահայկական լոբբինգ իրականացրած քաղաքական գործիչների մասին հրապարակումներին, պարոն Քոչարյանը նկատում է, որ Եվրոպայի համբերության բաժակը լցվել է, նա դեմ չէ իր խայտառակությունը ջրի երես հանել. «Մարդիկ թույլ են, նույնիսկ Եվրոպայի սրտում, նույնիսկ եվրոպական պատգամավորներ, պաշտոնյաներ այդ գայթակղությանը չեն դիմանում: Ընդ որում, կա մի շատ հետաքրքիր օրինաչափություն՝ որպես կանոն, դրանք այն պատգամավորներն են, որոնց ժամկետը լրանում է, այսինքն, ընտրվելու խնդիր ունեն»:

Դիվանագետին զվարճացնում է Ադրբեջանի պաշտոնական արձագանքը, ըստ որի՝ Ալիեւի ընտանիքն այդ փողերի հետ կապ չունի, եւ այդ հրապարակումների թիկունքում կանգնած են Սորոսը եւ հայերը: Կարեւորը, սակայն, այն է, որ Ադրբեջանը չի հերքում, որ ինքը կաշառել է եվրոպական քաղաքական գործիչներին. «Ուշադրություն դարձրեք իրենց պաշտոնական մեկնաբանությանը՝ Ալիեւի ընտանիքը դրա հետ կապ չունի՝ այսինքն, էդ երկրում, որտեղ ամեն ինչ վերահսկվում է, առանց իրանց ինչ-որ մեկը 3 միլիարդ գումար է դուրս հանել, ինչ-որ գործողություններ է արել»:

Ըստ նրա, այդ հրապարակումները կարող են հասունացնել այն օրը, երբ եվրոպական կառույցները պատժամիջոցներ կկիրառեն Ադրբեջանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ ձայնից կզրկեն: Ի դեպ, պարոն Քոչարյանին զվարճացնում է այն հարցը, թե առարկայական ինչ հարցեր են պատրաստվում առաջիկայում քննարկել Մամեդյարովն ու Նալբանդյանը. «Իրանց համար առարկայականը մենակ մի բան ա՝ Ղարաբաղը մեզ տվեք, մեր փախստականները վերադառնան: Իսկ առարկայականը նա է, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվի, առարկայականը նա է, որ դիվերսիաներ չլինեն»: