Բռնցքամարտ. Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն
Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս է նվաճել 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Գյումրու մարզադրոցը ներկայացնող բռնցքամարտիկը եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տոնել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին։
Այսպիսով Հայաստանի հավաքականը առաջնությունն ավարտում է 2 ոսկե, 2արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Չեմպիոն էր դարձել նաև 51 կգ քաշային Հենրի Սահակյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը նվաճել էին արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը արժանացել էր բրոնզե մեդալի։
Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ