Ռուսաստանը հակադարձել է ԱՄՆ-ին ու պնդել, թե «3+3» ձևաչափի առաջարկը ներկայացրել են Ադրբեջանն ու Թուրքիան, որին աջակցում է նաեւ Ռուսաստանը
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափը (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) Անդրկովկասում հնարավորինս շուտ կգործարկվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, այդ թվում ԱՄՆ-ի՝ այս գործընթացին միջամտելու ցանկությունը։ Մենք առաջնորդվում ենք «3+3» ձևաչափի հնարավորինս շուտ գործարկումով՝ ի շահ բոլոր մասնակիցների»,-նշել է Զախարովան՝ հավելելով, որ ամերիկյան ակողմը փորձում է կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը և զբաղված է ապատեղեկատվությամբ՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
Զախարովան հիշեցրել է, որ այդ ձևաչափի ստեղծման առաջարկն արել են Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։
«Ինչպես գիտեք Ռուսաստանն աջակցում է այդ նախաձեռնությանը»,-նշել է Զախարովան։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում