«ԶԼՄ-ն ինչպե՞ս պետք է պարզի՝ դոմենն անանո՞ւն է, թե՞ ոչ». Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՔՊ-ականների շրջանառության մեջ դրած ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխություններին, հարց բարձրացրեց, թե ԶԼՄ-ն ինչպե՞ս պետք է պարզի՝ դոմենն անանո՞ւն է, թե՞ ոչ: «Իրենք փորձում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե նրանց դեմ պայքարելով, այլ՝ ԶԼՄ-ի: Այսինքն՝ ոչ թե ասում են, որ անանուն դոմեն ունենալն է խնդիր, այլ՝ դրան հղում տալը՞ : ԶԼՄ-ն պետք է իր գործունեության մեջ ունենա ազատություն: Կա Սահմանադրություն, որը երաշխավորում է այդ գործունեության ազատությունը»,- ընդգծեց պատգամավորը:

















































