Միհրան Հարությունյանն ուժերը փորձելու է խառը մենամարտերում
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Միհրան Հարությունյանը ուժերը փորձելու է խառը մենամարտերում (ММА): Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում աշխատող ММА-ի հայտնի մենեջեր Ռիզվան Մոգոմեդովը:
«Ընկերներ, շտապում եմ կիվել հետաքրքրիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ուղի է սկսում ММА անունով: Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այդ մարզաձեւում: Մենք արդեն համագործակության պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ մեծ ջանքեր կգործադրենք ամենաբարձր նպատակներին հասնելու համար: Սպասեք նորությունների»,- «Ինստագրամում» գրել է Ռիզվան Մոգոմեդովը, որի գրառումը Միհրան Հարությունյանը տարածել է սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգից բացակայում է Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2 վիրահատության է ենթարկվել Գերմանիայում եւ Լեհաստանում:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է